FIDE Home
EN  |  ARM
Home
Games Commentary
Videos
Interviews
Home
Schedule
Players
Organisers
Contact Us
Sponsors
T. Petrosian 80




Հարցազրույց Պավել Էլյանովի հետ
Պավել Էլյանովը նույնպես վերջերս է ամուսնացել, բայց ի տարբերություն Սերգեյ Կարյակինի, Ջերմուկ է եկել առանց կնոջ, միայն մարտավկայի Զախար Եֆիմենկոյի հետ: Ի դեպ հարցազրույցի ժամանակ, որն անցավ ջերմ և ուրախ մթնոլորտում, Զախարը նույնպես մեր կողքին էր և երբեմն պատասխաններ էր հուշում իր սանին, երբեմն էլ ինքն էր պատասխանում:

-Պավել, շնորհավորում եմ ամուսնության կապակցությամբ: Ինչո՞ւ կինդ կողքիդ չէ:


-Շնորհակալություն Լիլիթ: Կինս աշխատում է և չէր կարող բացակայել աշխատանքից, այդ պատճառով նա այժմ իմ կողքին չէ: Պետք է ասեմ, որ սիրած էակի ներկայությունը իմ խաղի վրա դրական է ազդում: Ամուսնությունից առաջ մենք միասին մի քանի մրցաշարերի ենք մեկնել և բոլորում էլ հաջող եմ հանդես եկել:

El2.jpg
-Ինչպե՞ս ես նախապատրաստվել մրցմանը:

-Առաջներում շախմատիստները այսպիսի խոշոր մրցաշարերին պատրաստվում էին ամիսներով, բայց հիմա իրավիճակը այլ է: Գրեթե բոլոր բարձրակարգ շախմատիստների մրցաշարային գրաֆիկը լարված է, մրցաշարերը հետևում են մեկը մյուսին, այդ պատճառով քիչ ժամանակ է մնում նախապատրաստական աշխատանքին: Այս մրցաշարից առաջ միայն տաս օր եմ կարողացել հատկացնել հանգստանալուն ու մարզվելուն:

-Իսկ ինչպե՞ս ես պատրաստվում խաղին: Շա՞տ ժամանակ ես հատկացնում շախմատին պարտիայից առաջ:

-Աշխատում եմ ամեն ինչ լինի չափի մեջ: Չեմ սիրում երկար նստել շախմատի առջև, կարծում եմ թարմ լինելը ավելի կարևոր է: Մի փոքր զբոսնում եմ, մի փոքր շախմատ նայում:

Այս պահին Զախարը ևս պատասխանեց:

-Բոլոր մրցաշարերում պետք է պատրաստվել պարտիային, բայց այսպիսի մրցաշարերում հակառակորդները շատ ուժեղ են, առաջանում են շախմատային  շատ հարցեր և միայնակ դժվար է այդ ամենը հաղթահարել: Դրա համար շատերը գալիս են մարտավկաների հետ:

-Իսկ ինչ ես սովորաբար օգտագործում խաղի ընթացքում:
 
-Ինչ լինում է դրանից էլ օգտվում եմ (ծիծաղում է): Թեյ, թխվածքաբլիթ, շոկոլադ եմ շատ սիրում:

El1.jpg

-Ես բոլոր մասնակիցներից հարցնում եմ իրենց կարծիքը շախմատային ծրագրերի մասին: Վստահո՞ւմ եք ծրագրերի առաջարկած գնահատականներին:

-Ես միայն վստահում եմ Զախարի տված գնահատականներին (ծիծաղում ենք):

-Մի քանի խոսք Տիգրան Պետրոսյանի մասին:

-Պետրոսյանը յուրահատուկ շախմատիստ էր, շատ քչերն էին կարողանում հասկանալ նրա յուրօրինամ խաղաոճը: Կարծում եմ աշխարհի չեմպիոնների մեջ նա լավագույներից մեկն է: Ցավալի է, որ նա այդքան վաղ հեռացավ կյանքից` այն տարում, որ ես ծնվել եմ: Եթե նա մի փոքր էլ ապրեր, միգուցե ինձ կհաջողվեր հանդիպել նրան և ինքնագիր վերցնել: Բայց մնացել են նրա շախմատային գոհարները և դեռ շատ սերունդներ կհիանան և կսովորեն նրա պարտիաներով:

-Իսկ մեր Ջերմուկից ի՞նչ կասես:

-Այստեղ բնությունը շատ գեղեցիկ է, աշխարհում քիչ կան այսպիսի դրախտային վայրեր: Հուսով եմ այս մրցաշարից հետո շատերը կիմանան Ջերմուկի մասին և կգան իրենց հանգիստը անցկացնելու Ջերմուկ հանգստավայրում:


Հարցազրույցը վարեց Լիլիթ Մկրտչյանը:
 
 banner_jermuk.jpg
 banner_zangezur.jpg
 banner_pyunik.jpg
 banner_ararat.jpg
 banner_metalprince.jpg
 banner_sas.jpg
© FIDE Grand Prix 2008 - 2009    |    www.fide.com    |    grandprix.fide.com    |    Powered by Turkish Chess Federation