FIDE Home
EN  |  ARM
Home
Games Commentary
Videos
Interviews
Home
Schedule
Players
Organisers
Contact Us
Sponsors
T. Petrosian 80




Լ.Մկրտչյանի հարցազրույցը Սերգեյ Կարյակինի հետ
-Սերգեյ, շնորհավորում եմ քեզ ամուսնության կապակցությամբ: Կնոջդ` Եկատերինային, արդեն ուղղել եմ ընտանեկան հարցեր, այժմ ցանկանում եմ մի փոքր զրուցենք շախմատի շուրջ: Քանի որ մրցաշարը նվիրված է աշխարհի  իններորդ չեմպիոն Տիգրան Պետրոսյանի 80-ամյակին, կցանկանայի իմանալ քո կարծիքը մեր լեգենդար հայրենակցի մասին: Ի՞նչ օգտակար նյութ ես քաղել նրա պարտիաներից:
- Շնորհակալություն Լիլիթ: Իհարկե, ինչպես և մյուս աշխարհի չեմպիոնների պարտիաները, խորը ուսումնասիրել եմ Տ.Պետրոսյանի խաղը: Շատ հետաքրքիր հակագրոհային ոճի շախմատիստ էր: Նրա պարտիաներից ինձ հատկապես հոգեհարազատ են որակի հայտնի զոհաբերությունները և բլոկադան:

Karjakin-Lilit.jpg
-Ի՞նչ կարծիքի ես Ֆիշերի շախմատի մասին:
-Ինձ շատ հետաքրքիր է խաղալ և դիտել Ֆիշերի շախմատը: Ես երկու անգամ հաճույքով մասնակցել եմ Մայնցի մրցաշարում: Վատ է, որ միայն մեկ մրցաշար կա տարվա մեջ, կցանկանայի ավելի հաճախ մասնակցել նմանատիպ  մրցաշարերի:

-Ամբողջությամբ վստահում ես համակարգչի գնահատականներին, թե՞ հաճախ չես համաձայնվում:

-Իհարկե լիովին վստահել համակարգչի գնահատականներին չի կարելի: Պետք է ուշադիր ուսումնասիրել առաջարկած բոլոր տարբերակները և հետո միայն այն կիրառել: Օրինակ Բաքրոյի հետ պարտիայում, կարծում եմ, Էտյենը սկզբնախաղում հետևեց համակարգչի ցույց տված գնահատականին, որը սևերի դրությունը նորմալ էր գնահատում, մինչդեռ սպիտակների դրությունը գերադասելի էր: Դա տիպիկ համակարգչային սխալ է: Պետք է շարժվել «վստահիր, բայց ստուգիր» նշանաբանով:

-Քո կարծիքը Անանդ-Թոփալով մրցախաղի մասին: Որո՞նք են այս երկու հսկաների թույլ տեղերը:

 - Շատ հետաքրքիր և դժվար մրցախաղ է սպասվում: Դժվարանում եմ ասել, թե ով կհաղթի, երկուսն էլ շատ ուժեղ մրցակիցներ են: Թույլ տեղեր գրեթե չունեն, եթե ունեն էլ ապա այս ընթացքում կաշխատեն շտկել:

-Ինչ ես կարծում, ի՞նչ պետք է անել շախմատը ավելի մասսայական դարձնելու համար:
-Կարծում եմ պետք է լինի արհեստավարժ կազմակերպություն: Չեմ ուզում վատ խոսել ՖԻԴԵ ի կամ կոնկրետ որևէ մեկի հասցեին, բայց կարծում եմ, որ ՖԻԴԵ ն լիովին չի կարողանում լուծել իր առջև դրված խնդիրները:

- Ինչպես ես խաղում,երբ  կողքիդ է քո կինը:
-Դե սա իմ առաջին փորձն է (ծիծաղում է) և կարծում եմ վատ չեմ սկսել մրցաշարը: Ես զգում եմ կնոջս աջակցությունը: Ապագայում ևս մենք պատրաստվում ենք մեկնել մրցաշարերի միասին:

-Քո  զգացողությունները Ջերմուկում
:
-Մենք ամեն օր զբոսնում ենք բնության գրկում, խմում ենք Ջերմուկի հայտնի հանքային ջուրը: Այստեղ հաճելի է` բնությունը գեղեցիկ է, իսկ օդը շատ մաքուր:
 
 banner_jermuk.jpg
 banner_zangezur.jpg
 banner_pyunik.jpg
 banner_ararat.jpg
 banner_metalprince.jpg
 banner_sas.jpg
© FIDE Grand Prix 2008 - 2009    |    www.fide.com    |    grandprix.fide.com    |    Powered by Turkish Chess Federation